Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Ավետիսյանը՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

15:55, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
Արթուր Ավետիսյանը՝ Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

Իտալիայի Նեապոլ քաղաքում շարունակվում են 30-րդ ամառային ուսանողական խաղերը՝ Ունիվերսիադան։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճեց ոսկե մեդալ:

Նա օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, որտեղ, վաստակելով 14,900 միավոր, դարձավ հաղթող։

5565 | 0
Facebook