Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Զոդի կամրջի ավտովթարից. զոհերի և վիրավորների թիվն աճել է

18:05, շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ.
Նոր մանրամասներ՝ Զոդի կամրջի ավտովթարից. զոհերի և վիրավորների թիվն աճել է

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Քիչ առաջ ավարտվեցին փրկարարական աշխատանքները. մոխրակույտի վերածված մեքենայից դուրս բերվեցին բոլոր զոհերը, իսկ վիրավորները հոսպիտալացվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տվյալներ է հայտնում դեպքի մասին. ըստ այդմ՝ կան 6 զոհ և 12 տուժած:

Ավելի վաղ հայտնի էր 5 զոհի և 9 վիրավորի մասին:

43793 | 0
Facebook