Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. հայտնաբերել է 5 մոխրացած դի, 9 մարդ հոսպիտալացվել է

17:35, շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ.
Արարատի մարզում վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. հայտնաբերել է 5 մոխրացած դի, 9 մարդ հոսպիտալացվել է

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի և 9 տուժած:

11421 | 0
Facebook