Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում». Ս. Միքայելյան

13:20, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
«Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում». Ս. Միքայելյան

«Եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Համակարգ ա ձևավորվել տարիների ընթացքում, որին ենթարկվել են մարդիկ, բայց նրանց մեջ մարդիկ կան, որ իրենց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք, որ ոչ թե մարդ փոխենք, այլ մարդկանց փոխենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող քննարկումներին:

Միքայելյանը չբացառեց, որ իրենց կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ և տարբեր թիմեր ձևավորված լինեն. «Բնական ա՝ եղել են խմորումներ, բոլորս էլ դա գիտենք: Ես չեմ ուզում անուններ տալ: Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ երեք տարի նստել եմ, անուններ չեմ տվել»,- թեման եզրափակեց Միքայելյանը՝ չցանկանալով հստակ տեղեկություններ հաղորդել, թե ում նկատի ունի և ով, ըստ իրեն, չպետք է լիներ վարչության անդամ:

4980 | 0
Facebook