Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի ներքին գործերի նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ

11:15, ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ.
Վրաստանի ներքին գործերի նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ

«Թբիլիսիում հունիսի 20-ի ակցիայի ցրումը հարկադիր միջոց էր, որպեսզի խուսափեինք բռնի հեղաշրջումից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ ցուցարարները ցանկացել են խուժել երկրի խորհրդարան և բռնի ուժով վերցնել իշխանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում ցուցարարները վերջին պահանջն են ներկայացնում իշխանությանը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Նշենք, որ ցուցարարները հենց Գախարիային են մեղադրում հունիսի 20-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու և մարդկանց առողջությանը վնասելու մեջ:

Գախարիան նշել է, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ:

Նրա խոսքով՝ նա կմնա պաշտոնում միչև չվերջանան լեգիտիմ գործընթացները, և քանի դեռ ինքը վստահ չի լինի, որ ոստիկանները չեն դառնա հարձակումների զոհ:

4567 | 0
Facebook