Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուրիաթիայում ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են. կան տուժածներ

10:10, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
Բուրիաթիայում ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են. կան տուժածներ

ՌԴ Բուրիաթիայի Հանրապետության Նիժենանգարսկի օդանավակայանում, «Անգարա» ավիաընկերության An-24 ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել է. РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը:
     Երկու օդաչու զոհվել է: Փրկարարների տվյալներով, ևս 19 մարդ հոսպիտալացվել է: Ինքնաթիռում ընդամենը 43 ուղևոր է եղել, այդ թվում` մեկ երեխա:

Երկրի ղեկավարը հանձնարարել է բոլոր տուժածներին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները:
     Հինգշաբթի առավոտյան An-24 ինքնաթիռը Նիժենանգարսկից թռել է մինչև Ուլան-Ուդե: Թռիչքից հետո շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան:

6318 | 0
Facebook