Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպական խաղերի հաղթող

20:30, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպական խաղերի հաղթող

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։

Տիգրան Կիրակոսյանը պայքարն սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):

3498 | 0
Facebook