Վրացական մի շարք ակումբների ֆուտբոլիստներ Վրաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումներին խաղադաշտ են դուրս եկել հակառուսական մարզաշապիկներով՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը Ռուսաստանի քաղաքականությանը։ Նման դիրքորոշում են հայտնել Քութաիսիի «Տորպեդո»-ն, Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ը և Ռուսթավիի «Ռուսթավի»-ն։
Քութաիսիի «Տորպեդո»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել սև մարզաշապիկներով, որոնց վրա գրված է եղել․ «Վրաստանի մի հատված օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Թբիլիսիում՝ «Միխայիլ Մեսխի-2» մարզադաշտում տեղի է ունեցել Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ի և Ռուսթավիի «Ռուսթավի»-ի միջև հանդիպումը։ Երկու թիմերն էլ խաղադաշտ են դուրս եկել հակաօկուպացիոն գրառումներով մարզաշապիկներով։