Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

15:43, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել, այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: «Կայացրած որոշումը ժողովրդի առաջ պատասխանատվությունն էր»,- ասել է նա:

Խորհրդարանի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո այդ պարտականությունները կկատարի խորհրդարանի փոխխոսնակը։

Հիշեցնենք, որ երեկվանից մայրաքաղաք Թբիլիսիում սկիզբ առած բողոքի ակցիաների երեք պահանջներից մեկը խորհրդարանի նախագահի հրաժականն էր։

10457 | 0
Facebook