Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

11:20, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

«Դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում: Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- դիմելով լրագրողներից մեկին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրա հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե:

Ծառուկյանը նշեց, որ ծանուցագիրը ստանալուց հետո՝ ինչ որ պետք է իրենք պատասխանել են՝ հարգելով օրենքը:

«Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Ծառուկյանը իր կարծիքն ա ասել, որը, և մեր, ասենք թե, քանի պատգամավոր նույն կարծիքն ասել ա: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ բանով զբաղվեք»,-ասաց Ծառուկյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

37844 | 0
Facebook