Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիսենտե Դել Բոսկեն մարզչական սեմինար անցկացրեց Երևանում

18:35, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Վիսենտե Դել Բոսկեն մարզչական սեմինար անցկացրեց Երևանում

Իսպանացի տիտղոսակիր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն դասախոսեց հայկական լսարանի համար։ Արտոնագրված 180 մարզիչ լսեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի հաջողության գրավականի մասին, տվեց իր հարցերը և ստացավ սպառիչ պատասխաններ։

Ինչպիսի՞ արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչու՞ է կարևորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։ 68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։

Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը։ Դել Բոսկեի հետ միասին դասախոսեցին նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։

2620 | 0
Facebook