Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը Մանվել Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան

13:45, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը Մանվել Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան

Այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Գրիգորյանի գործով գրություն է ուղարկել դատարան:

Կոմիտեի նախագահը դատարանից պահանջում է ներկայացնել հստակ թիվ, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք Ակնալճի տարածքը կալանքի տա՞կ է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է 10.5 մլն դոլար արժողությամբ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող տարածքները նվիրաբերել պետությանը:

Դատարանի որոշմամբ՝ վերոնշյալ միջնորդությունը կքննարկվի մեկ այլ նիստի ժամանակ, երբ ներկա կլինի Մանվել Գրիգորյանը:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը բազմիցս նշել է, որ իրենց պաշտպանյալի վիճակը ծանր է, նրա մոտ առկա է 30-ին մոտ հիվանդություն:

Օրերս էլ Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ նշել էր, որ նոր հիվանդությունների ի հայտ գալու հետևանքով բժիշկները հայտնել են, որ նախկին պատգամավորի վերջույթները պետք է անդամահատվեն:

Մանվել Գրիգորյանի գործով Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել դատարան
4234 | 0
Facebook