Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոսկեհատում գինովցած մարդիկ հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա». Արսեն Թորոսյան

02:25, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Ոսկեհատում գինովցած մարդիկ հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։

Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։

Զրո հանդուրժողականություն բռնությանը։

4464 | 0
Facebook