Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

18:55, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

MAMUL.am-ն այսօր հրապարակում էր ներկայացրել «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ» վերնագրով: Մասնավորապես նշվել էր, որ համացանցում և հանրային վայրերում քաղաքացիներն ամիսներ շարունակ խոսում են Հայաստանում անտանելի դարձած երթևեկության, կարգազանց և անսթափ վարորդների մասին, որոնք նույնիսկ չեն վարանում կարգազանցության դրսևորումները ցուցադրել բացահայտ՝ Ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ։

Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում աղմուկ-աղաղակով հաղորդագրություն էր տարածել, թե ​«եթե հոդվածագիրը վերջին տասն օրում գոնե տասը րոպե հետևեր ճանապարհային ոստիկանության տևական ուժեղացված ծառայությանը, կամ ոստիկանության պաշտոնական Police.am կայքում դիտեր դրանց մասին մեր տեսանյութերը և կարդար ուժեղացված ծառայությունների աննախադեպ արդյունքները, մեկ-երկու խախտում նկատելուց հետո նման հոդված չէր հրապարակի»: Ոստիկանությունը կոչ էր արել «անհիմն տեղեկություններ չհրապարակել և չնսեմացնել ոստիկանների ծառայությունը՝ հատկապես այն ժամանակ, երբ նրանք 24 ժամյա գերծանրաբեռնված ուժեղացված ծառայության մեջ են և պայքարում են հենց նշված լկտի վարորդների դեմ»:

MAMUL.am-ն էլ լսեց Ոստիկանության հորդորը և 18:00-18:10 րոպեին ընդամենը 10 րոպե նկարահանում իրականացրեց Ոստիկանության շենքի դիմաց՝ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի առջև։

Ստորև ներկայացնումն ենք տեսանյութեր, որոնցում Ոստիկանության աշխատակիցները, հենց Ոստիկանության շենքի դիմաց բացահայտորեն խախտում են երթևեկության կանոնները և մեքենաները վարում միակողմանի երթևեկությանը հակառակ ուղղությամբ։
     Հետգրության փոխարեն նշենք, որ խմբագրությունն արձանագրել է օրինախախտ ոստիկանների ավտոմեքենաների պետհամարանիշերը և հետամուտ է լինելու վերջինների՝ ծառայողական պատժի և տուգանքների արժանանալու գործընթացին։

Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են(ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ) 2-րդ մաս
Պարզվում է, լկտի վարորդների մի մասը Ոստիկանության «24 ժամ աշխատող, պարգևատրումներ ստացող» աշխատակիցներն են(ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ) 1-ին մաս
21010 | 0
Facebook