Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔՊ»-ն համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

10:30, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
«ՔՊ»-ն համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:

Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը փակ վարկանիշային քվեարկությամբ կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի:

Համագումարին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել է 30 թեկնածու։

«ՔՊ»-ն համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
4898 | 0
Facebook