Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարմարաշենցիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը

13:30, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
Մարմարաշենցիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Ճանապարհը փակել ենք, որովհետև մեր համբերության բաժակը լցվել է։ 3 տարի է՝ մեր ձայնն անհասանելի է իշխանությունների համար։ Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, սեփականատերն էլ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանն է, «Չերրի» ռեստորանի տերը։ Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտն ամենուր է։ Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

7377 | 0
Facebook