Ինչպես արդեն հայտնել էինք, իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի տեղեկություն էին տարածել, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել նավթային 2 լցանավի վրա, ինչի հետևանքով պայթյուններ էին որոտացել:
ԱՄՆ-ն Իրանին էր մեղադրել հարձակում իրականացնելու մեջ:
Իրանն իր հերթին դա սադրանք էր որակել:
Reuters-ը, հղում կատարելով ամերիկացի զինվորականներին, միջադեպին Իրանի մասնակցությունն «ապացուցող» սև ու սպիտակ տեսանյութ է ներկայացրել, որտեղ հստակ ապացույցներ չեն երևում: