Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. ՔՊ

23:00, շաբաթ, 08 հունիսի, 2019 թ.
Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հայտարարությունը․ ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին: Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանություններն Աբովյան քաղաքում ու, առհասարակ, ՀՀ-ում տեղ չունեն: Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը»:

5018 | 0
Facebook