Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գլենդելի նախկին քաղաքապետը բարձր պաշտոն կզբաղեցնի Հայաստանում

01:05, շաբաթ, 08 հունիսի, 2019 թ.
Գլենդելի նախկին քաղաքապետը բարձր պաշտոն կզբաղեցնի Հայաստանում

ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն ուրբաթ իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն անմիջապես ուժի մեջ է մտնում, հայտնում է Asbarez-ը: Քաղաքական գործիչը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու Հայաստանի կառավարությունում և բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու:
     Մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական հայտարարություն չի արվել, գործակալության աղբյուրները նշում են, որ Սինանյանը կարող է նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում:

«Մենք կդիտարկենք բոլոր տարբերակներն ու լավագույն որոշում կկայացնենք թափուր մնացած տեղը լրացնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զարեհին Գլենդելի քաղաքային խորհրդում իր աշխատանքի համար», - ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը:
     Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդում իր պաշտոնին առաջին անգամ ընտրվել է 2013-ին, երկրորդ անգամ՝ 2017-ին: Այդ ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը (2014-2015 թթ. և 2018-2019 թթ.):

8547 | 0
Facebook