Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաշտպանը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալման մասին որոշումը

23:20, չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ.
Պաշտպանը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալման մասին որոշումը

2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն «Ազատությանը» փոխանցել է, որ բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։

3529 | 0
Facebook