Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստացվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը

15:40, չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ.
Ստացվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում»:

4598 | 0
Facebook