Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով քրգործ է հարուցվել

16:10, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով քրգործ է հարուցվել

Օրերս ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա հարձակում են գործել մի խումբ անձինք։ Ակտիվիստի խոսքով՝ ծեծկռտուքը քաղաքական ենթատեքստ ունի։ Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ներկայացնում ենք այն ստորև․

«Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:
     Նշանակվել է ԴԲՓ:
     ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
     Կատարվում է քննություն»:

4105 | 0
Facebook