Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց

13:40, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Մանվել Գրիգորյանը չներկայացավ դատարան։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։

Նշենք, որ նիստի սկզբին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը չի ներակայացել նիստին և դատարանը որևէ գրավոր փաստաթուղթ չի ստացել դրա վերաբերյալ:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել էր, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան «քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով»։

Դատարան ստացված գրությամբ հաստատվեց, որ Գրիգորյանը չի ներկայացել նիստին՝ վատառողջ լինելու պատճառով։

2632 | 0
Facebook