Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. «Ժամանակ»

09:15, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։

Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերին և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4492 | 0
Facebook