Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

23:55, երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ.
Պրահայի դատարանը հնարավոր է համարել Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան. երկրի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը: Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության ղեկավար Մարիա Բենեշովան այդ հարցով այլ տեսակետ ունենա:

Հավելենք, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումը Պրահաէր ուղարկվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

37-ամյա Նարեկ Սարգսյանը, որը Պրահայում թաքնվում էր Ֆրանկին Գոնսալես կեղծ անվան տակ, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին է և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

3792 | 0
Facebook