Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի

23:10, կիրակի, 02 հունիսի, 2019 թ.
Ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի

Այսօր՝ հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական նորածին տղայի դի է հայտնաբերել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, և այս պահին դատական բժիշկը զննություն է կատարում: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատում է նաև հետաքննիչը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

7895 | 0
Facebook