Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գետն ընկած երեխան հայտնաբերվել է մահացած

19:00, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Գետն ընկած երեխան հայտնաբերվել է մահացած

Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել և գետից դուրս են բերել Ա. Ս-ի (ծնված 2004թ.) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 35 փրկարար, 65 ոստիկանության աշխատակից և մոտ 100 քաղաքացի:

64453 | 0
Facebook