Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանական թիմը երկուշաբթի պատաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

14:44, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Քոչարյանի պաշտպանական թիմը երկուշաբթի պատաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

«Բոլորիս համար հասկանալի է, որ էն ճնշումները, որոնք մենք տեսանք Առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, մեզ բոլորիս հասկանալի է, որ Վերաքննիչ ատյանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի ինքը, եթե հանկարծ կիրառի օրենքը: Վերաքննիչ ատյանի դատավորը նույնպես կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը»,- այսօր` հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի վերաբերյալ արած հայտարարությանը:

Ասուլիսի ընթացքում Ալումյանը նշել է, որ իրենց համար չափազանց մտահոգիչ է, որ երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում. «Մեզ փորձում են ապացուցել, համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով` պատահականության սկզբունքով, ապա ավելի քան տարօրինակ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականության սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ: Ընդ որում, այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր տեղում է եղել: Փաստաբանները մշտապես բարձրաձայնել են այն հանգամանքը, որ տվյալ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,-ընդգծեց նա:

Ալումյանը նշել է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը երկուշաբթի պատաստվում է դիմել Վերաքննիչ դատարան. «Պահանջելու ենք մեզ տրամադրել այդ ընթացակագի հետ կապված տեղեկություններ, թե դա ոնց է պատահել: Համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից, որ հասկանանք, թե ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման գործում».-ասաց Քոչարյանի պաշտպանը:

4421 | 0
Facebook