Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կեղծ տվյալներ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում. FIP

20:25, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
Կեղծ տվյալներ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում. FIP

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թ. մայիսից դարձել է ԱԺ պատգամավոր։ Նա 2018 թ. հունիսի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։ Այստեղ ներառված տվյալները մի շարք հարցեր են առաջացնում։

Կնոջ հայտարարագրի բացակայությունը

Փոխկապակցված անձանց թվում ԱԺ պատգամավորը նշել է անչափահաս երկու զավակներին և կնոջը՝ Մարիամ Մարգարյանին։

Վերջինս, սակայն, Էթիկայի հանձնաժողով մինչ այժմ հայտարարագիր չի ներկայացրել, ինչը կասկածի տակ է դնում ԱԺ պատգամավորի ունեցվածքի մասին հայտարարագրում ներկայացված տվյալների լիարժեքությունը։

Հատկանշական է, որ Մարիամ Մարգարյանը, պայմանավորված ամուսնու նոր պաշտոնով (2019 թ. հունվարի 14-ից Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նախագահի տեղակալն է), պետք է տարեկան հայտարարագիր ներկայացներ մինչև ս.թ. մարտի 31-ը։

Սակայն տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 31-ը։

Ուշագրավ է, որ այլ պատգամավորների ընտանիքի անդամները վաղուց ներկայացրել են տարեկան հայտարարագրերը։

Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անգամ անչափահաս զավակներն են հայտարարագրեր ներկայացրել։Նշենք, որ հայտարարագրի չներկայացնելը վարչական իրավախախտում է՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

7490 | 0
Facebook