Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նավթի ու դոլարի համաշխարհային գները նվազում են, իսկ Հայաստանում՝ 0 տեղաշարժ

12:45, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
Նավթի ու դոլարի համաշխարհային գները նվազում են, իսկ Հայաստանում՝ 0 տեղաշարժ

Վերջին ամիսներին նավթի և դոլարի համաշխարհային գներին զուգընթաց Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գներն աճեցին շուրջ 10%-ով և այս պահին, օրինակ, բենզինի արժեքը կազմում է 430 դրամ։ Ընդ որում, վառելիքն այդ արժեքին հասավ այն ժամանակ, երբ Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքը 481 դրամ էր, իսկ նավթի համաշխարհային գները՝ 73 ԱՄՆ դոլար մեկ բարելի համար։
     Այս պահին, Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխանակման արժեքը կազմում է 478 դրամ, իսկ նավթի համաշխարհային գները նվազել են՝ հասնելով 66 ԱՄՆ դոլարի՝ մեկ բարելի համար, սակայն Հայաստանում, բենզինի և դիզվառելիքի արժեքը որևէ նվազում չի գրանցել։ Ասում են՝ վառելիքի շուկայնում նման դրսևորումները ներկայիս իշխանությունների կողմից օլիգարխներին իրենց շուրջ համախմբելու քաղաքականության շարունակությունն է, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Լֆիկ Սամոյի և ՍԱՍ-ի Արտակի դեպքում։ Ասում են նաև, որ Ֆլեշի Բարսեղը նույնպես «լուծել է» իր հարցերը ներկայիս իշխանությունների հետ և ստացել է ազատ գնագոյացման կազմակերպման թույլտվություն։ Համաձայն շրջանառվող լուրերի, բենզինի և դիզվառելիքի արժեքն առաջիկա երկու ամիսներին Հայաստանում կաճի ևս 20 դրամով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16494 | 0
Facebook