Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ում է մակագրվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը

20:40, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Հայտնի է՝ ում է մակագրվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Տեղականում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից` Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

7600 | 0
Facebook