Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքն էլի ասելու են՝ խաբեցին մեզ». վարչապետը՝ Սիս գյուղի ճանապարհի մասին

12:40, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
«Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքն էլի ասելու են՝ խաբեցին մեզ». վարչապետը՝ Սիս գյուղի ճանապարհի մասին

Այսօր կառավարության նիստում Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը զեկուցեց, որ այս պահին 100 կմ ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, ևս 97,5 կմ-ն գտնվում է մրցույթի տարբեր փուլերում: Նա հավելեց, որ նաև հայտարարվել է մրցույթ՝ դեպի Սիս տանող ճանապարհահատվածի շինարարության համար, որի բացումը կլինի հունիսի 12-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի: Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքն էլի ասելու են՝ էլի խաբեցին մեզ: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»:

Հիշեցնենք, որ տեսանյութ էր հրապարակվել, որում Սիս գյուղի երեխաները բողոքում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց ճանապարհը»:

Նշենք, որ նախորդ նսիտում վարչապետն անդրադարձել էր այդ հարցին:

3162 | 0
Facebook