Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու հարցը

12:25, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
ԱԺ-ում քննարկվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու հարցը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցը:

Հիշեցնենք, որ նա առաջին անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է։ Քննարկվում է Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը:

«Այդ երևույթները լինելու են մեր ուշադրության կենտրոնում՝ էլեկտրոնային տարբեր համակարգերի կիրառմամբ: Առիթիվ օգտվելով կոչ եմ անում բոլոր բուհերին՝ ակտիվորեն ներդնել հակապլագիատ գործիքներ, որոնք ուսանողին ևս կսովորեցնեն չգողնալ ուրիշների մտքերը»,- հայտարարեցին ներկաները:

Տեսանյութը՝ Factor.am-ի
6077 | 0
Facebook