Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Հարությունյանը հրաժարական կտա

11:20, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Գագիկ Հարությունյանը հրաժարական կտա

Հրաժարականների շքերթը շարունակվում է: Ասում են՝ առաջիկայում, հնարավոր է նաև հենց այսօր, հրաժարական ներկայացնի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ այդ պահանջով երեկվանից բողոքի ակցիաներ են իրականացվում ԲԴԽ շենքի մոտ:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել. տեսակետ կա, որ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից:

Ասում են նաև, որ Հարությունյանին հետևելու են դատավորների մեծ խմբի հրաժարականներ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16390 | 0
Facebook