Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թատրականի ուսանողները բացել են ինստիտուտի դռները նախարարի առաջարկից հետո

23:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Թատրականի ուսանողները բացել են ինստիտուտի դռները նախարարի առաջարկից հետո

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիա իրականացնող ուսանողները բացել են բուհի դռները: Նրանք խորհրդակցություն են անց կացրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը քննության առնելու համար: Վերջինը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկել էր բացել ինստիտուտի դռները և ներկայացուցչական խումբ ուղարկել ԿԳ նախարարություն` բանակցելու:

Ուսանողները որոշում են կայացրել ընդունել նախարարի առաջարկը. 7 ուսանողից կազմված խումբը հանդիպելու է կրթության և գիտության նախարարին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ բողոքող ուսանողները պահանջում են ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրաժարականը:

2879 | 0
Facebook