Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը

16:00, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը

Թատերականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտելով ռեկտորի ընտրությունները:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի Թատերական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդի նիստում ձայների՝ 1 անվավեր, 14 կողմ, 9 դեմ համամասնությամբ ռեկտոր ընտրվեց ժամանկավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Այդ փաստն ավելի վրդովվեցրեց ուսանողներին:

Նշենք, որ ուսանողները պահանջում էին այլընտրանքային թեկնածու Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը:

«Մենք ուզում ենք, որ լինի այլընտրանք: Մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում. մինչև վերջ գնալու ենք՝ նստելու ենք դռների առջև, ոչ մեկի չենք թողելու դուրս գա, մինչև մեզ հետ երկխոսության չգնանք»,- հայտարարեցին ուսանողները:

Բողոքի ցույցը շարունակվում է: Ուսանողները պահաջում են ԿԳ նախարարին:

5299 | 0
Facebook