«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագնու նիստին որպես քննարկման կարևորագույն հարց է ներկայացրել մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ նախագծերը:
Մասնավորապես, Թ. Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դեմ արտահայտվելով այս նախագծին ասաց. «Տիկին Վարդանյան, Դուք ասացիք որ այս փողոցների անվանփոխությունը կախված է Ձեր անձնական մոտեցումից և վերաբերմունքից: Արդյոք չեք կարծո՞ւմ, որ Երևան քաղաքում փողոցները պետք է անվանափոխվեն՝ ելնելով երևանցիների և պետության կարևորությունից, և առանձին անդամի համար իր սեփական ընտրությունը ճիշտ չի ամբողջ քաղաքին պարտադրել: Չեք կարծո՞ւմ, որ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, այդ թվում պատմաբանների, եկեղեցու հետ»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը հավելեց, որ Թեհմինա Վարդանյանի կողմից այս ընթացքում բովանդակային նախագծերը շատ քիչ են եղել, դրանք հիմնականում վերաբերել են անվանափոխմանն ու անվանակոչությանը, և էական փոփոխություններ չեն տվել քաղաքին: