Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայվանը դարձավ Ասիայի առաջին երկիրը, որ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

22:35, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Թայվանը դարձավ Ասիայի առաջին երկիրը, որ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

Թայվանի խորհրդարանն առաջինն է Ասիայում, որն օրինականացրել է միևնույն սեռն ունեցող անձանց միջև ամուսնությունը: Այս որոշումը խորհրդարանը կայացրել է ուրբաթ օրը՝ քվեարկության միջոցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Դեռ 2017թ. կղզու Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել միևնույն սեռն ունեցող անձանց ամուսնությունն օրինական ճանաչելու վերաբերյալ:

Այս հարցով խորհրդարանին 2 տարի էր հատկացվել և պահանջվել էր մինչև մայիսի 24-ն ընդունել փոփոխությունները:

Մայրաքաղաք Թայպեում, խորհրդարանի շենքի հարևանությամբ, տեղացող անձրևի տակ միասեռականների իրավունքները պաշտպանող հարյուրավոր աջակիցներ էին հավաքվել՝ սպասելու բեկումնային որոշման կայացմանը:

Նրանք գոռգոռոցներով են ընդունել հրապարակված որոշումը:

Euronews-ը հայտնում է, որ երկրի բնակչության մեծ մասը դեմ է այս որոշմանը:

7237 | 0
Facebook