Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանները՝ դատավարությունից սպասելիքների մասին

14:15, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Քոչարյանի պաշտպանները՝ դատավարությունից սպասելիքների մասին

«Քոչարյանն ասում էր՝ մեղադրանքի մեջ որ գրվել էր իշխանությունը հանձնել, նման գործընթաց չկա. Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, որից հետո՝ 9-ին, թե 10-ին, իշխանությունը ստացել է ԱԺ նիստում: Քոչարյանն ասում է՝ նենց չի, որ եթե էդ նիստը չլիներ, ես շարունակելու էի լինել նախագահ: Հիմա ով ա մեղավոր գործընթացներում, դա դատաքննության փուլում կքննարկենք ու դա մի նայեք միայն՝ կառավարությունից ով ա մեղավոր, այլ լայն դիտարկեք»,- հայտարարեց Արամ Օրբելյանը՝ պարզաբանելով Քոչարյանի երեկվա ելույթից որոշ հատվածներ:

Հարցին՝ ինչո՞ւ Քոչարյանը ներողություն չխնդրեց, պաշտպանն ասաց. «Հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ-որ փուլից հետո՝ ով պետք է ներողություն խնդրի, ինչ չափով: Էլի գալիս ենք էն կանխավարկածին, որ ինչ կատարվում է երկրում՝ մի հոգի ա... Ովքեր ինչ գիտեին, ինչ ծավալով, ինչ գործընթաց էր պլանավորվել, ուրիշ հարց է»:

Փետրվարի 23-ից քաղաքում զորքեր, զորամիավորումներ էինք տեսնում, Քոչարյանն անտեղյակ էր, չէր տեսնո՞ւմ՝ հնչեց հաջորդ հարցը. «ԶՈՒ զորանոցային կարգավիճակի բերելը բերեց նրան, որ երկրապահը որևէ ռեպրեսիվ գործողություն չարեց դրանից հետո: Տեսնում ենք, որ 0038 հրամանում որևէ սարսափելի գործընթաց չկա, դրա հիման վրա տեղի է ունեցել զորքերի տեղաշարժ որոշակի կայազորերից որոշակի կայազորեր: Ամսի 1-ին զորքը չի շփվել քաղաքացիների հետ որպես այդպիսին: Եղել ա կտորներ, որտեղ ինչ-որ բան եղել է»:

Պաշտպանները խոսեցին դատավարությունից սպասելիքների մասին. «Խափանման միջոցի չկիրառում, վատագույն դեպքում՝ նախագահների անձնական երաշխավորություն: Եթե դատավորը կալանքը չվերացնի ու նախագահների անձնական երաշխավորությունը չկիրառվի, նշանակում է ՝ անձնական երաշխավորությունը ֆիկցիա է»,- ասաց Օրբելյանը:

3534 | 0
Facebook