Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունում քննարկվում է վարորդական բալային համակարգի վերաբերյալ նախագիծը

12:45, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Կառավարությունում քննարկվում է վարորդական բալային համակարգի վերաբերյալ նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է վարորդական բալային համակարգի հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով, մասնավորապես, վերանայվել են տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի տեսակները և տուգանքների չափերը: Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով:

Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով:

Վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափն օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Այնուամենայնիվ, անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է՝ հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը:

Ընդհանուր առմամբ, առաջարկվում է տուգանային միավորը՝ որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 20-ի համար:

Կարգավորումն ուժի մեջ կմտնի ընդունվելուց 6 ամիս հետո:

2877 | 0
Facebook