Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պարում են Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի ներքո

17:00, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պարում են Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի ներքո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Քոչարյանի աջակիցները ձեռքներին են պահել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Լրագրողների հարցին, թե ինչի՞ մասին է գիրքը, նրանցից շատերը տեղյակ չեն, միայն նշում են, թե այդպիսով իրենց աջակցությունն են հայտնում: Վերջինները պարում և ուրախանում են Սիրուշոյի «ՊռեԳոմեշ», «Քելե, քելե» երգերի տակ:

Մյուս ճամբարից, ովքեր դատապարտում են Ռոբերտ Քոչարյանին, բղավում են «Ցմահ», «Մարդասպան», «Հանցագործ»:

Հավելենք, որ այս պահին շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը:

7828 | 1
Facebook