Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան

14:15, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ հնարավոր հանդիպմանը, ասել է. «Ես ոչ մեկի հետ հանդիպումից չեմ խուսափում... Էս տասը տարի էդ մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են քաղել: Մեկ տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք Մարտի 1-ի սպանությունների հետ կապված... Երեկ էլ տեսել եք ու ահագին բան լսել եք, թե ոնց ա քննությունը տարվել»:

6301 | 1
Facebook