Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա ոստիկանությունը ենթարկվում է քրեական տարրերին». Վարդգես Գասպարին դիմեց Վալերի Օսիպյանին

13:35, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Այսօրվա ոստիկանությունը ենթարկվում է քրեական տարրերին». Վարդգես Գասպարին դիմեց Վալերի Օսիպյանին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այս պահին ցուցարարների մեջ է և փորձում է մուտք գործել դատարանի շենք, որտեղ քիչ անց կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Ոստիկանները, սակայն, պատնեշ կազմած՝ թույլ չեն տալիս նրան առաջ գնալ:

«Դուք իմ դեմը մի՛ փակեք»,- բղավում է Գասպարին:

Ոստիկանները հայտարարեցին, որ հենց իր անվտանգությունից ելնելով չեն թողնում նրան դատարան մտնել:

«Կարողա՞ ընդհանրապես գնամ տուն, դուրս չգամ, որովհետև չեք կարողանում մի քաղաքացու պաշտապնել: Ես այստեղից դիմում եմ Վալերի Օսիպյանին. դա Ձեզ համար նվաստացուցիչ չէ՞, որ ոստիկանները չեն կարողանում պաշտպանել քաղաքացիների անվտանգությունը»:

Լրագրողների հետ զրույցում Վարդգես Գասպարին մեկնաբանելով ոստիկանների արարքն՝ ասաց. «Դա նշանակում է, որ այսօրվա ոստիկանությունը ենթարկվում է քրեական տարրերին, դա նշանակում է, որ նա Քոչարյանի կողմնակիցն է: Գասպարիի ներկայությունը գրգռում է զոն նայողներին և վերջինները կարողանում են իրենցը թելադրել ոստիկաններին»,- ասաց Գասպարին:

3066 | 1
Facebook