Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատախազը պնդում է, որ չպետք է փոփոխվի Ռ. Քոչարյանի կալանքը

14:50, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Դատախազը պնդում է, որ չպետք է փոփոխվի Ռ. Քոչարյանի կալանքը

Մեղադրող կողմը պնդում է, որ չպետք է փոփոխվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը. «Եվրոպական դատարանի իրավունքում հստակ արձանագրված է, որ մեղադրյալի կարգավիճակը, նրա դիրքը, հասարակական ազդեցությունը որոշակի շրջանակների վրա էական նշանակություն ունեն: Այսինքն, ռիսկեր կան, որ անձը կարող է հետագայում ազդեցություն ունենալ՝ օգտագործելով իր նախկին կարգավիճակը»,- ասաց մեղադրող դատախազը:

Մեղադրող կողմի տեսակետին արձագանքելու համար Քոչարյանի պաշտպանական խումբը 20 րոպե ընդմիջում խնդրեց. «Մի քանի բան ճշտենք, ու ներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորագիր են ներկայացրել Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց երաշխավորության տեքստը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը:

Տեսանյութը՝ «Ազատության»
7197 | 0
Facebook