Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և հակաքոչարյանական ակտիվիստների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

11:01, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և հակաքոչարյանական ակտիվիստների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց երկու բողոքի ակցիա է ընթանում. ցուցարարների մի մասը, որոնք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, պահանջում նրա ազատությունը, մյուս խումբը՝ ցմահ ազատազրկումը:

Հիշեցնենք, որ այսօր 12:30-ին հրապարակվելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր դատարանի դիմաց: Քոչարյանի աջակիցները պատռել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաստառները, ապա ջրի շշով հարվածել դեմքին:

Ավելի ուշ, վերջինները ագրեսիվ վարք էին ցուցաբերել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հանդեպ՝ թույլ չտալավ մուտք գործել դատարան: Նույն վերաբերմունքին արժանացավ նաև Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Ներկայացնում է «ՍիվիլՆեթ»-ը
Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
7209 | 0
Facebook