Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդգես Գասպարիի գործով բերման է ենթարկվել նաև TV5-ի սեփականատերը

21:55, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Վարդգես Գասպարիի գործով բերման է ենթարկվել նաև TV5-ի սեփականատերը

Այսօր դատարանի բակում Վարդգես Գասպարիի և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման ենթարկվածների թվում է նաև «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը, գրում են մի շարք ԶԼՄ-ներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ժամանակ Վարդգես Գասպարին ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Ակցիայի ընթացքում մի խումբ անձինք պատռել էին Գասպարիի պաստառները, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին:

Գասպարիի պնդմամբ՝ նրանք եղել են Քոչարյանի աջակիցները:

Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների թվում էր նաև Սերգեյ Խառատյանը, ով հանրությանն առավել հայտնի է Սաքուլիկ անվամբ: Նա 2013-ին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը:

7773 | 1
Facebook