Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ». Էդմոն Մարուքյան

10:25, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
«Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը: Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որևէ կերպ չեմ կարող հասկանալ, թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք: Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-ներին և հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս: Հետաքրքիր է` այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին և ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը: Հարցադրումս հռետորական չէ. ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը»:

11249 | 0
Facebook