Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում Ազգային ժողովից

10:00, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Ուղիղ միացում Ազգային ժողովից

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքմները: Քննարկվում է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք (2017թ. 20.285), որոնցից 11 հազար 344-ը՝ Երևանում: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 11.2%-ով: 2018 թվականի ընթացքում ծանր հանցագործությունների ավելացումը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Զեկուցողը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի խստացման նկատառումներով ՀՀ դատախազությունում մշակվել և ՀՀ Կառավարություն է ուղարկվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրենքի նախագիծ: Արթուր Դավթյանի խոսքով՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակի՝ սպանության մասով: Չնայած 2018 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերն աճել են, սակայն, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, դա ամենևին չի վկայում երկրում քրեածին վիճակի վատթարացման մասին: Նշվել է, որ դատախազության հիմնական առաջնահերթություններից է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ խորհրդարանը կաջակցի դատախազության ոլորտի բարելավմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը:

3287 | 0
Facebook