Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քոչարյանի և մյուսների գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին

21:50, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Քոչարյանի և մյուսների գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը.

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»,- գրել է նա:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը մի քանի ամիս առաջ հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ որպես պատճառաբանություն նշելով այն, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այս որոշումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։ Դատական օրենսգրքի համաձայն, դատավորի նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, անգամ՝ լիազորությունների դադարեցում: Բացի պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաև մերժել միջնորդությունները:

Նշենք, որ գործն ի սկբանե մակագարվել էր դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին, սակայն վերջինս այսօր ինքնաբացարկ է հայտնել, սակայն հայտնի չէ, թե ինչ հիմքով:

5171 | 0
Facebook