Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կբարձրացնի չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 25-ի

19:10, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
ԱՄՆ-ն կբարձրացնի չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 25-ի

Չինաստանի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ գործարարների խումբն առևտրային բանակցություններ վարելու նպատակով պատրաստվում է Միացյալ Նահանգներ մեկնել՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային վերջին մարտահրավերին: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Այսօր խոսնակն ասել է, որ փորձում են ավելի շատ տեղեկատվություն ստանալ Թրամփի այն հայտարարության վերաբերյալ, որ չինական ներմուծումների համար սակագներն ավելի քան 25%-ով կարող են ավելանալ: Չինաստանն ու ԱՄՆ-ն, երկուստեք ունեցած միլիարդավոր դոլարների առևտրաշրջանառությունում, բարձրացրել են սակագները: ԱՄՆ-ն անհագստանում է Չինաստանի ունեցած տեխնոլոգիական հավակնություններից:

Հիշեցնենք՝ կիրակի Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 25-ի:

4483 | 0
Facebook